One Armenia-ն և «ՀԱLԷՊ» ՀԲՀԿ-ը համախմբեցին 200 սիրիահայ մանուկների Հայաստանում

Ս/թ. դեկտեմբերի 28-ին կյանքի կոչվեց One Armenia կազմակերպության նախաձեռնությամբ և «ՀԱLԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության աջակցությամբ «Պահանջվում են Ձմեռ պապիկներ» ծրագիրը, որը յուրօրինակ նվեր հանդիսացավ սիրիահայ երեխաների համար Հայաստանում։

Ծրագրի շրջանակում թվով 200 սիրիահայ երեխաների ստացան 100 ԱՄՆ դոլար արժողությամբ ամանորյա նվեր-փաթեթներ, որոնք ներառում էին տաք վերնազգեստներ, պիջակներ, շարֆեր, ձմեռային երկարաճիտ կոշիկներ, գրքեր, «Այլ կերպիկ»  խաղատախտակներ և մեղր։

Նվերների հանձնումը ուղեկցվեց գեղեցիկ ամանորյա միջոցառմամբ, երգ-երաժշտությամբ, հետաքրքրաշարժ խաղերով, ցուցահանդես-վաճառքով և հյուրասիրությամբ։

Երեխաները նաև տարատեսակ խաղեր խաղացին Ձմեռ պապիկի հետ, նկարվեցին և իրենց հետ տարան մանկության լուսավոր գույներով լեցուն հուշեր։

«Պահանջվում են Ձմեռ պապիկներ» ծրագիրն իր շարունակություն է ունենալու նաև 2017 թվականին՝ պարգևելով ամանորյա նվերներ ավելի քան 90 սիրիահայ փոքրիկների։

 «ՀԱLԷՊ» ՀԲՀԿ-ը կարևորելով և բարձր գնահատելով One Armenia-ի ամանորյա նախաձեռնությունը Հայաստանում հաստատված սիրիահայ երեխաների համար՝ իր խորին երախտագիությունն է One Armenia կազմակերպությանը սիրիահայ մանուկների համար կենսական նշանակություն ունեցող նախաձեռնությամբ հանդես գալու համար։

Նկարները՝ www.mediamax.am

middle_1482931965_3480097 middle_1482931965_7952699 middle_1482931965_2010278 middle_1482931965_9206857-1 middle_1482931965_9206857 middle_1482931965_2691914 middle_1482931965_2363960 middle_1482931965_4139376 middle_1482931965_3021104 middle_1482931965_7803661 middle_1482931965_9478097