Ավանդական ասեղնագործության դասընթացներ կանանց համար

Project Description

Դոնոր՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)

Հիմնական նպատակն է՝ բարելավել և սիրիահայ վերապատրաստող/մասնագետների և ծրագրի անմիջական շահառուների բարեկեցությունը, ինչպես նաև նպաստել հայկական ավանդական ասեղնագործության տարածմանը։

Ամփոփ նկարագիր` 2015 թվականի մայիս ամսին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն մեկնարկեց «Ավանդական ասեղնագործության դասընթացներ կանանց համար» ծրագիրը, որի հիմքում ընկած է սիրիահայ վերապատրաստող/մասնագետների և ծրագրի անմիջական շահառուների բարեկեցության բարելավման, ինչպես նաև հայրենադարձների մասնագիտական ամրապնդման և Հայաստանի տնտեսական զարգացման գործում նրանց մասնակցության խթանման խնդիրները, որոնք կհանգեցնեն էական փոփոխությունների Հայաստանի գործարարության ոլորտում։ Ներկայումս, ծրագրում ընդգրկված 30 կանայք (տեղաբնակներ և հայրենադարձներ) անվճար սովորում են Նորվէկիան, Վանի, Ուրֆայի, և Դանթել ասեղնագործություն: Ծրագրի շրջանակում, կանանց խմբերին կտրամադրվեն նաև հմտություններ և գիտելիքներ վաճառքի արդյունավետ մեթոդների և շուկայական ծառայությունների հիմնական տարրերի վերաբերյալ, որոնք հնարավորություն կընձեռեն գործարար կանանց մուտք գործել շուկա, ցուցադրել արտադրանք և իրականցնել շահավետ վաճառք։

Նյութեր՝ Տեղեկագիր / Գրքույկ