Արաբերենի ակումբ

Project Description

Դոնոր. Գերմանիայի  բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտ՝ ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշընալ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, անհատ դոնորներ:

Իրականացնող. «ՀԱԼԵՊ» ՀԿ

Ծրագրի տևողությունը. 2014թ. նոյեմբեր-2017թ.

Նպատակը.  Արաբախոսների համար հնարավորություն ընձեռել բարելավել արաբերենի իմացությունը, իսկ սկսնակներին՝ տրամադրել արաբերենի դասընթացներ:

Նկարագիր.  «ՀԱԼԵՊ» ՀԿ-ն մեկնարկել է այս ծրագիրը 2014 թ.-ի նոյեմբերի 28-ին: Ավելի քան 20-25 երիտասարդներ` սիրիահայեր և տեղացիներ, շաբաթը երկու անգամ հաճախում են ակումբ` մասնակցելու միջոցառումների, քննարկումների և տարբեր այլ սեմինարների, որոնք ուղղված են լեզվական գիտելիքների և հաղորդակցման հմտությունների ամրապնդմանն ու զարգացմանը:

Ծրագիրն ի սկզբանե իրականացրել է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ն ` ֆինանսավորվելով Գերմանիայի  բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտ՝ ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշընալ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից: 2015 թ. մայիսից այն ֆինանսավորվել է անհատ դոնորների կողմից:

Նյութեր՝ Տեղեկագիր