Արաբերեն լեզվի ուսուցման դասընթացներ

Project Description

Դոնոր՝ Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտ՝ ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշընալ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ։

Հիմնական նպատակն է՝ տրամադրել արաբերեն լեզվի ուսուցման դասընթացներ սկսնակների համար։

Ամփոփ նկարագիր` 2015 թվականի մայիս ամսից, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն համագործակցելով Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի՝ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հետ մեկնարկեց «Արաբերեն լեզվի ուսուցման դասընթացներ» սկսնակների համար։ Ավելի քան 20 մասնակից ընդգրկված են կենտրոնում և հաճախում են դասընթացներին, որոնք իրականացվում են «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ գրասենյակում շաբաթական 1 անգամ և 2 ժամ տևողությամբ։ Ծրագրի մասնակիցները ուրախ են մասնակցել այս անվճար դասընթացներին և սովորել արաբերեն լեզուն։ Ծրագրի իրականացման գաղափարը համահունչ է քաղաքացիական հասարակության շրջանում բացահայտված լեզվի կրթական կարիքներին։