«Արևիկ» Հայաստան կենտրոն

Project Description

Դոնոր. անհատ դոնորներ, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը

Իրականացնող. «ՀԱԼԵՊ» ՀԿ

Ծրագրի տևողությունը. 2014թ. հոկտեմբեր-2017թթ

Նպատակ. Մտավոր և ֆիզիկական հաշմանդամության խնդիրներ ունեցող երեխաների համար ապահովել համապատասխան պայմաններ՝ ստանալու անհրաժեշտ կրթություն, խնամք, մտավոր և ֆիզիկական թերապիա, ինչպես նաև հոգեբանական աջակցություն։

Նկարագիր. «Արևիկ» անվանումով՝ մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց կենտրոնը  հիմնադրվել էր 2001թ. Հալեպ քաղաքում, որը ստիպված դադարեցրել էր իր գործունեությունը Սիրիայում ընթացող պատերազմի պատճառով: Այժմ, 2014թ.հոկտեմբեր ամսից սկսյալ, «Արևիկ» կենտրոնի սաներին, ովքեր փախուստի էին դիմել պատերազմի պատճառով, կրկին անգամ ընձեռվեց հնարավորություն վայելելու կենտրոնի գործունեությունը, այս անգամ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի ապահով պատերի ներսում:

Ներկայումս կենտրոն են հաճախում հաշմանդամություն ունեցող տասներկու երեխաներ և մեծահասակներ: Սաները՝ կենտրոնի նվիրյալ ուսուցիչների և անձնակազմի շնորհիվ, ստանում են նկարչության, երաժշտության և ֆիզիկական պատրաստության, հոգեբանական աջակցության, թատրոն-թերապիայի և խոսքի զարգացման անվճար դասընթացներ: Կենտրոնը հոգում է նրանց տուն-կենտրոն-տուն փոխադրման ծախսերը և տրամադրում մեկանգամյա սնունդ (նախաճաշ կամ ճաշ)։ Մշակութային միջոցառումների կազմակերպումը ևս շատ կարևոր է կենտրոնի համար, քանի որ դրանք նպաստում են կենտրոնի սաների արդյունավետ ինտեգրմանը քաղաքացիական հասարակությունում։

Կենտրոնի կենսունակությունն ու գործունեության արդյունավետությունը պահպանելու համար «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը շարունակաբար փնտրում է տևական լուծումներ և աջակցություն, քանի որ այն ամբողջապես գործում է ժամանակավոր հովանավորչության, դրամաշնորհների տրամադրման և համատեղ ջանքերով հավաքագրված միջոցների շնորհիվ:

2015թ. նոյեմբերին, «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը  դրամաշնորհ ստացավ ԱՄՆ Կառավարության ներքո գործող փախստականների համար նախատեսված «Ջուլիա Թաֆթ» հիմնադրամից՝ հաշմանդամություն ունեցող փախստական ​​երեխաների և մեծահասակների համար առավել լավ միջավայր ստեղծելու համար: Այս 4-ամսյա ծրագիրը, որն ավարտվեց 2016 թ. հունվարին, երկարաժամկետ արդյունք գրանցեց, քանի որ այն հնարավորություն ընձեռեց կազմակերպել հատուկ բուժումներ որակյալ հաստատություններում:

Այսօր, «Հաշմանդամություն ունեցող փախստական երեխաների և մեծահասակների համար առավել լավ միջավայր» ծրագրի շնորհիվ, որն իրականացվեց «Ջուլիա Թաֆթ» փախստականների համար նախատեսված հիմնադրամի աջակցությամբ, «Արևիկ» Հայաստան կենտրոնը հնարավորություն ունի բավարարելու հաշմանդամություն ունեցող փախստական երեխաների  և մեծահասակների կարիքները, հատկապես, նրանց հոգևոր և ֆիզիկական առողջության, ինքնազարգացման, կրթական և հասարակության մեջ ինտեգրման կարիքները: Վերակառուցված կենտրոնը սպասարկում է ինչպես սիրիահայ փախստականներին, այնպես էլ հաշմանդամություն ունեցող տեղացիներին, իրականացնելով սոցիալական տարբեր միջոցառումներ ՝ նրանց անհատական ​​կարիքները բավարարելու համար:

Տեղեկագիր. Booklet / Newsletter / Poster

Նկարներ.