Project Info
Project Description
Դոնոր. ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ
Ծրագրի տևողությունը (Ընթացիկ). 2020թ. փետրվար- մինչ այսօր
Ծրագրի շահառուներ. Տեղացի երիտասարդներ, ինչպես նաև Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից՝ Հայաստանում ապաստանած փախստականներ
Ամփոփ նկարագիր
«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրն աջակցելու է հայ՝ խոցելի վիճակում գտնվող երիտասարդներին, ինչպես նաև փախստական այն երիտասարդներին, ովքեր տեղահանվել են Մերձավոր Արևելքի տարբեր երկրներից, ինչպիսիք են Սիրիան, Իրաքը (և այլ երկրներից)՝ հաստատվելով Հայաստանի Հանրապետությունում:
Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.
- Կարողությունների զարգացում
Կարողությունների զարգացման բաղադրիչը ներառում է նպատակային դասընթացներ և այլ ծրագրեր, որոնք օգնում են փախստական և տեղացի խոցելի երիտասարդներին ձեռք բերելու և ամրապնդելու իրենց հմտություններն ու գիտելիքը՝ բարձրացնելով երիտասարդների մրցունակությունը հայաստանյան կրթական ոլորտում և աշխատաշուկայում: Ծրագրի այս բաղադրիչը փախստական երիտասարդներին և տեղացիներին տրամադրում է նաև ակտիվ և դինամիկ հարթակներ՝ միջազգային երիտասարդության հետ փոխանակելու իրենց տեսակետները, գաղափարներն ու տեսլականները՝ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում: - Կրթաթոշակներ
Մասնակի կրթավճարներ կտրամադրվեն հայաստանյան համալսարանների բոլոր կրթական աստիճաններում (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա) ուսանող տեղահանված և տեղացի երիտասարդներին՝ մեղմելու փախստականների և տեղացի խոցելի երիտասարդների տնտեսական բեռը որակյալ կրթություն ստանալու համար: Կրթությունն այն հիմքն է, որի միջոցով փախստականները կարող են ինտեգրվել հայաստանյան հասարակությանը, և այն գործիքը, որն անհրաժեշտ է բոլոր երիտասարդներին՝ նպաստելու Հայաստանի Հանրապետության զարգացմանը: - Վճարովի պրակտիկաներ
Վճարովի պրակտիկայի բաղադրիչը բարելավելու է ուսանողների և շրջանավարտների հմտություններն ու մասնագիտական փորձը` ստեղծելով հարթակ` իրենց մասնագիտական ոլորտի աշխատանքով զբաղվելու համար:Վճարովի պրակտիկայի ծրագիրը մրցունակ և հասանելի է միայն այն երիտասարդներին, ովքեր ցուցաբերում են ակադեմիական առաջադիմություն և ունեն մասնագիտական աճի ձգտում: Հավանական շահառուների ինքնակենսագրականները (CV/ռեզյումեներ) ներկայացվում են ՀՀ պետական և մասնավոր ամենահեղինակավոր հաստատություններին և լայնածավալ ուսումնասիրության և հարցազրույցի անցկացման գործընթացից հետո տվյալ հաստատությունները կայացնում են որոշում՝ ընդունելու պրակտիկանտին:Ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդներին ձեռք բերել ինստիտուցիոնալ գիտելիքներ և մասնագիտական փորձ՝ կողք կողքի աշխատելով փորձառու մասնագետների հետ:Ավելին, ծրագիրը հնարավորություն է տալիս տվյալ հաստատություններին վարձել երիտասարդ մասնագետների՝ հնարավոր զբաղվածության համար և կիրառել նրանց նորարար և ժամանակակաից հմտություններն ու գիտելիքները՝ իրենց ամենօրյա գործունեության մեջ:Գործնական պրակտիկայի համար մասնակիցներին տրամադրվում է 50,000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձ՝ հոգալու տրանսպորտի և սննդի ամենօրյա ծախսերը: - Ձեռնարկատիրական փոքր դրամաշնորհներ երիտասարդների համար
Ձեռնարկատիրական փոքր դրամաշնորհային ծրագիրը փախստականներին և տեղի անապահով երիտասարդներին հնարավորություն կընձեռի սկսել նորաստեղծ ձեռնարկություններ կամ զարգացնել՝ Հայաստանում վերջերս բացված սկսնակ ձեռնարկությունները: Հայաստանում գործազրկության բարձր մակարդակի պատճառով, տնտեսությունը մեծապես կախված է մասնավոր ձեռներեցությունից, ուստի այս փոքր դրամաշնորհային ծրագիրն օգնելու է տեղահանված երիտասարդներին ստեղծել այնպիսի հարթակներ, որոնց միջոցով նրանք կունենան իրենց սեփական եկամուտները՝ դրանով իսկ նպաստելով տնտեսական ինտեգրմանը, ինչպես նաև նպաստելու Հայաստանի զարգացմանը որոշակի ոլորտներում, որոնք համահունչ են ՀՀ-ի ազգային տնտեսական զարգացման նպատակներին։Ծրագրի հիմնական շահառուներն են 16-35 տարեկան տեղահանված (փախստականներ՝ Սիրիայից, Իրաքից, և այլ երկրներից) և տեղաբնակ խոցելի երիտասարդները, ովքեր ներկայումս բնակվում են Հայաստանում:Քանի որ Հայաստանում սիրիահայ փախստականների (երկրում թվաքանակով ամենամեծ փախստական բնակչությունը) ավելի քան 90%-ը բնակվում է մայրաքաղաք Երևանում, ուստի ծրագրի շահառուների մեծամասնությունը Երևանից է, սակայն ծրագրի տարբեր բաղադրիչներում ներառված են նաև մասնակիցներ ՀՀ մարզերից (քաղաքային և գյուղական բնակավայրեր): Ծրագրի շահառուների առնվազն 50%-ը իգական սեռի ներկայացուցիչ է, ինչն ապահովում է գենդերային հավասարություն:Հոդվածներ
Տեղացի և փախստական 46 երիտասարդներ ստացան ուսանողական կրթաթոշակներ…
Գրաֆիկ դիզայնի դասընթացներ՝ «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում
Մասնագիտական վճարովի պրակտիկայի մեկնարկը «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում
Ապագա ճարտարապետ Կառլոս Կուլումյան
«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի՝«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիր… Ապագա բժիշկ՝ Սևակ Պապոյան
«ՀԱԼԵՊ» ՀԿ և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամ. Ինթերնշիփի մասնակիցներ Սոնա և Ֆլորա
«ՀԱԼԵՊ» ՀԿ և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամ. Մարքեթինգի ինթերն Լիլիթ Հարությունյանը կիսվում է իր փորձով. «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիր
«ՀԱԼԵՊ» ՀԿ և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամ. Վճարովի ինթերնշիփային ծրագրի մասնակից՝ Էլյա Մինասյան
ՏՏ նախագծերի կառավարման դասընթաց՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակներում
Արցախցի և սիրիահայ 72 երիտասարդներ ստացան ուսանողական կրթաթոշակներ. «ՀԱԼԵՊ» ՀԿ և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամ
Վարձատրվող պրակտիկայի մասնակիցներ. ՀԱԼԵՊ ՀԿ և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամ