Թաղիքագործության դասընթացներ սիրիահայ կանանց համար

Project Description

Դոնոր՝ Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի՝ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ։

Հիմնական նպատակն է՝ նպաստել սիրիահայ կանանց ձեռներեցության զարգացմանը, նրանց տնտեսական մասնակցության խթանմանը և սոցիալական պայմանների բարելավմանը:

Ամփոփ նկարագիր` 2015 թվականի ապրիլ ամսից, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն մեկնարկեց «Թաղիքագործության դասընթացներ սիրիահայ կանանց համար» ծրագիրը։ Այն թաղիքագործության վերաբերյալ գիտելիքների արդյունավետ փոխանցման և փոխանակման արժեքավոր ծրագիր է։ Այն հնարավորություն է ընձեռում 10 սիրիահայ կանանց ձեռք բերել տեսական և գործնական գիտելիքներ և հմտություններ, որոնք կարող են ծառայել նրանց ողջ կյանքի ընթացքում անկախ իրենց բնակության վայրից։ Ավելին, կիրառելով ձեռք բերված գիտելիքները և հմտությունները, կանայք կարող են նաև հասնել շոշափելի արդյունքների և ծրագրի շրջանակում և դրա ավարտից հետո։ Թաղիքագործության դասընթացները իրականացվում են «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության կողմից։