Հյուրընկալիր ընտանիք մը

Project Description

Դոնոր՝ անհատ դոնորներ & ՄԱԿ ՓԳՀ

Հիմնական նպատակն է՝  Սիրիայի պատերազմից տուժած և սիրիայից տեղահանված անձանց և ընտանիքներին ապահովել առաջնային կենսական ռեսուրսներով, մասնավորապես տրամադրել ապաստան և բարենպաստ պայմաններ, նպաստելու նրանց կայացմանը և ինտեգրմանը քաղաքացիական հասարակություն։   

Ամփոփ նկարագիր` ծրագիրը նախատեսված է բնակարանային հումանիտար շտապ օգնության միջոցով ստեղծել առաջին անհրաժեշտության պայմաններ առավել կարիքավոր սիրիահայ ընտանիքների համար, որոնք համապատասխանում են ծրագրի պահանջներին և չափանիշներին։ Ծրագրի շրջանակում, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն գտնում է բարերարներ գնելու բնակարաններ (15.000 – 25.000 ԱՄՆ դոլար արժողությամբ), որոնք պայմանագրային հիմունքներով ժամանակավոր անհատույց օգտագործման նպատակով տրամադրվում են Հայաստանում ապաստանած սիրիահայ առավել խոցելի ընտանիքներին։ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իրականացնում է բարերարների սեփականությունն հանդիսացող և տեղահանված ընտանիքների անհատույց օգտագործմանն հանձնված բնակարանների ձեռք բերմանն առնչվող փաստաթղթերի իրավապայմանագրային գործընթացները։ Համաձայն «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ և ՄԱԿ ՓԳՀ-ի միջև սույն ծրագրի շրջանակում կնքված գործընկերության պաշտոնական փաստաթղթի, ՄԱԿ ՓԳՀ-ն տրամադրում է կահույք ձեռք բերված նոր բնակարանների համար։

Ընթացիկ գործունեություն
«Հյուրընկալիր ընտանիք մը» ծրագրի բարերարների՝ Չեմբերջյան, Մելքոնյան, Հովհաննիսյան և Փոթուգյան ընտանիքների շնորհիվ, տաս սիրիահայ ընտանիք ապահովված է բնակարանով, որոնցից երեքը բնակվում են Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։

Սպիտակում ծրագիրը կայնքի է կոչվել Global Hope Network International-ի և Մելքոնյան ընտանիքի հետ համագործակցությամբ։

Բնակվելով Սպիտակում նրանք զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ ընտանի կենդանիներ են բուծում, մշակում իրենց հատկացված հողակտորները, իսկ ստացված արտադրանքը օգտագործում են առօրեական հոգսերը հոգալու նպատակով։

Սպիտակի սիրիահայ ընտանիքները չեն վճարում վարձ բնակության համար, ինչպես նաև չեն վճարում կոմունալ ծախսերի համար: