Որդեգրիր ընտանիք

Project Description

Դոնոր՝ անհատ բարերարներ

Իրականացնող՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ

Հիմնական նպատակն է՝  աջակցել Հայաստանում ապաստանած կարիքավոր սիրիահայ ընտանիքներին լուծելու նրանց առջև ծառացած կենցաղային խնդիրները, ցուցաբերելով ֆինանսական օգնություն ստեղծելու առաջնային բարենպաստ պայմաններ նրանց բնակության հաստատման և միջավայր` ինտեգրման համար։

Ծրագրի ամփոփ նկարագիր՝ 2015 թվականի հունիս ամսից, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իրականացնում է «Որդեգրիր ընտանիք մը» մարդասիրական շտապ օգնության ծրագիրը։ Ծրագիրը ընդգրկում է տեղահանված և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքներին, անհատներին և խոցելի խմբերին, որոնց աճող թիվը պայմանավորված է Սիրիայում ռազմական գործողությունների սրացմամբ։

Հաշվի առնելով, որ իրավիճակով պայմանավորված Հայաստան տեղափոխվել ցանկացող սիրիահայերի թիվը աճում է օրեցօր, և այն հանգամանքը, որ տեղափոխվող, տեղահանված և պատերազմից տուժած ընտանիքները, անհատները և խոցելի խմբերը առաջնային օգնության կարիք ունեն, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն մեկնարկեց մարդասիրական այս առաջնային օգնության ծրագիրը։ Ծրագիրը մի հարթակ է, որի շնորհիվ, անհատ բարերարները «ՀԱԼԷՊ» կազմակերպության միջոցով կապ են հաստատում Հայաստանում ապաստանած կարիքավոր սիրիահայ ընտանիքների հետ, և ցուցաբերում ֆինանսական աջակցություն, աջակցելու և լուծելու նրանց առջև ծառացած կենցաղային խնդիրները։ Ծրագրի իրականացումը նպաստում է համապատասխան առաջնային միջավայրի/պայմանների ստեղծմանը սիրիահայ կարիքավոր ընտանիքների, անհատների և խոցելի խմբերի համար, նրանց բնակության հաստատմանը և ինտեգրմանը Հայաստանում։