Project Description
Դոնոր՝ անհատ բարերարներ
Իրականացնող՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ
Հիմնական նպատակն է՝ օժանդակել Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով հարազատ կորցրած և նյութական վնաս կրած երիտասարդներին, պահպանելու հոգևոր-կամային որակները, հոգեվիճակը և սոցիալ-հոգեբանական բարեկեցությունը և վերակագնելու կարողությունները։
Ամփոփ նկարագիր` Ծրագիրը, որի իրականացումը բխում էր սիրիահայ երիտասարդության շրջանում առկա սոցիալ-հոգեբանական խնդիրների առկայությունից, մեկնարկեց 2015թ հուլիս ամսին։ Աջակցության տրամադրումը Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով հարազատ կորցրած և նյութական վնաս կրած երիտասարդներին, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի որդեգրած գերակա ուղղություններից մեկն է։ Ծրագրի շրջանակում, կազմակերպությունը իրականացնում է կանոնավոր հանդիպումներ ապահովելով, որպեսզի պատերազմից տուժած բոլոր երիտասարդները ստանան սոցիալ-հոգեբանական աջակցություն, հաղորդակցության միջոցով։ Շաբաթական հանդիպումները տեղի են ունենում «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ գրասենյակում։