Սոցիալ հոգեբանական աջակցություն սիրիահայերին

Project Description

Դոնոր՝ Անհատ բարերարներ

Իրականացնող՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ

Հիմնական նպատակն է՝ օժանդակել Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով հարազատ կորցրած և նյութական վնաս կրած անձանց, պահպանելու հոգևոր-կամային որակները, հոգեվիճակը և սոցիալ-հոգեբանական բարեկեցությունը և վերակագնելու կարողությունները։

Ամփոփ նկարագիր` Հիմնադրումից ի վեր «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գործունեության կարևորագույն գերակա ուղղություններից մեկն է տրամադրել աջակցություն Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով հարազատ կորցրած և նյութական վնաս կրած անձանց։ Մարդասիրական ռազմավարության շրջանակում, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ն գիտակցում է, որ մարդասիրական օգնության ամենահիմնական ոլորտներն ունեն սոցիալ-հոգեբանական բաղադրիչներ, որոնք կարևոր դեր են խաղում ողբերգական իրադարձություններ ապրած մարդկանց վերականգնման գործընթացում։ Այդ նպատակով, 2015 թվականի փետրվար ամսից կազմակերպությունը համագործակցելով ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ իրականացրել է կանոնավոր հանդիպումներ,  որպեսզի պատերազմից տուժած բոլոր մասնակիցները ստանան սոցիալ-հոգեբանական աջակցություն՝ հաղորդակցության միջոցով։

Հանդիպումները, որոնք տեղի են ունենում ամեն ուրբաթ օր ժամը 13։00-ին «ՀԱԼԵՊ» ՀԿ գրասենյակում, վարում են Արարատյան հայրապետական թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը և հոգեբան Լուսինե Խանդանյանը։ Ներկայումս ծրագրի իրականացումն ապահովում է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը՝ սեփական միջոցներով: