Տաքուկ Ձմեռ

Project Description

Դոնոր՝ ACMA, ARDA, FAR, AMAA, UMCOR etc.

Հիմնական նպատակն է՝ աջակցել սիրիահայ կարիքավոր ընտանիքներին, տրամադրելով համապատասխան մարդասիրական օգնություն, մասնավորապես՝ ձմեռային հագուստ, սնունդ և այլ առաջին-անհրաժեշտության պարագաներ կլոր տարին շարունակ։   

Ամփոփ նկարագիր՝ “Տաքուկ Ձմեռ” ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի սկզբին: Ծրագրի հիմքում ընկած են  մարդասիրական օգնության ասպեկտները, մասնավորապես, դրանում ներգրավված են Սիրիայի պատերազմի պատճառով տուժած սիրիահայ կարիքավոր ընտանիքներ և անհատներ, որոնք ստանում են համապատասխան աջակցություն, ներառյալ՝ հագուստեղեն, սնունդ, հիգիենայի պարագաներ և այլ առաջին անհրաժեշտության իրեր, ինչպես նաև ձմռան ընթացքում վճարված կոմունալ ծախսերի փոխհատուցում։ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն ծրագիրը իրականացնում է իր կողմից ստեղծած գործընկերային  ծավալուն ցանցի/կապերի շնորհիվ։ Շուրջ 1100 սիրիահայ կարիքավոր ընտանիք այժմ օգտվում է ծրագրի կողմից առաջարկվող առավելություններից։