Փրկիր մեկ ընտանիք. Հայաստան տեղափոխվող լիբանանահայերն ու սիրիահայերը

Project Info

Project Description

 

2020 թ․ մայիսին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ) վճռորոշ որոշում կայացրեց իր կողմից իրականացվող շարունակական բոլոր ծրագրերում՝  մարդասիրական օգնության տրամադրում, կրթական, կարողությունների զարգացման, եկամտաստեղծման, առողջապահական և այլն, ներառելու նաև լիբանանահայերին։ 2020 թ․ օգոստոսի 4-ի Բեյրութի աղետալի պայթունը սրեց իրավիճակը և ընդարձակեց «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի ջանքերը՝ հրատապ օգնություն ցուցաբերելու Հայաստան վերադարձող լիբանանահայերին։

Ստորև համառոտ ներկայացվում է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի կողմից իրականացվող այն ծրագրերի մասին, որոնք հասանելի են լիբանանահայ շահառուներին.

  1. «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիր (ֆինանսավորվում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից)․

Ա․Երիտասարդական ձեռնարկատիրական դրամաշնորհը (1,500,000 ՀՀ դրամ յուրաքանչյուրին) ներկայումս հասանելի է տեղացի, լիբանանահայ, սիրիահայ և այլ փախստական ու միգրանտ երիտասարդների համար;

Բ․Համալսարանական կրթաթոշակներ բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար (2020-2021 թթ․ գարնանային կիսամյակի համար՝ կրթաթոշակի դիմումի հայտարարությունը 2020 թ․ նոյեմբեր/դեկտեմբեր ամիսներին կտեղադրվի «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի կայքէջում);

Գ․Վճարովի-պրակտիկա (ամսական 50,000 դրամ՝ նվազագույնը 3 ամիս) բակալավրի, մագիստրատուրայի ուսանողների կամ շրջանավարտների համար (վճարվող պրակտիկայի հաջորդ հայտարարությունը կազդարարվի 2021 թ․ հունվարին);

Դ․Կարողությունների զարգացման դասընթացներ (տարաբնույթ դասընթացների մասին տեղեկատվություն ստանալու համար միացեք «Bright Future for Youth» ֆեյսբուքյան խմբին)։

  1. «Տաքուկ ձմեռ» ծրագիր․
    • Ա․ 2,000 օպտիկական ակնոցներ (+1.5 և +2.5 չափ) այժմ հասանելի են լիբանանահայերի համար;
      Բ․ 1,000 հատ ատամի խոզանակներ այժմ հասանելի են լիբանանահայերի համար;
      Գ․ Ժակետներ/ հասանելի կլինեն խոցելի լիբանանահայերի համար  2020թ․ նոյեմբեր կամ դեկտեմբեր ամիսներին
  2. «Փրկէ կեանք մը» ծրագիր․ 2019 թ․ սեպտեմբերին՝ Լիբանանի տնտեսական ճգնաժամից հետո Հայաստան ժամանած խոցելի լիբանանահայ և սիրիահայ ընտանիքներին ֆինանսական օգնության և սննդի ու հիգենայի քարտերի տրամադրում։ Օգնության տրամադրումը տեղի է ունենում «ՀԱԼԵՊ» ՀԿ–ում գրանցվելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում,  կարիքների խորքային գնահատման և ընտրության գործընթացից հետո։
  3. «Հյուրընկալէ ընտանիք մը» (բնակարանային) ծրագիր․ Անմիջապես դիմել «Հալեպ» ՀԿ-ին` իրազեկվելու Երևանում և Սպիտակում անվճար միջնաժամկետ (մինչև 12 ամիս տևողությամբ) բնակարանների առկայության մասին:
  4. Սոցիալ-հոգեբանական աջակցության խումբ
      • Տարբեր ոլորտներ ներկայացնող բանախոսներն ու հյուրերը մոտ 30 րոպե տևողությամբ ներկայացնում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կանանց առողջության, սոցիալական, մշակութային, մարդու իրավունքներին առնչվող խնդիրները և այլն։  Հանդիպումները տեղի են ունենում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գրասենյակում (պայմանավորված կորոնավիրուսով՝ սկսած 2020 թ․ մարտից Zoom օնլայն հարթակում),
      • Հանդիպումներին մասնակցելու համար, խնդրում ենք կապ հաստատել Վանիա Մըսրիեի հետ․ Հեռ. 098/055 421391
      • FYZICAL թերապիաների և հավասարակշռության կենտրոնի առցանց խորհրդատվություններ և թերապիայի սեսիաներ:

Աշխատանքային լեզուները․

Կախված աշխատակազմի և կամավորների հասանելիությունից, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ն կարող է ներկայացնել իր քաղաքականության, ընթացակարգերի մասինև մատուցել ծառայություններ հայերեն (արևմտահայերեն և արևելահայերեն), արաբերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով։

Ինչպե՞ս կապ հաստատել «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հետ.

Պայմանավորված COVID-19-ի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակով և մեր գրասենյակի մոտալուտ տեղափոխությամբ (ներկայումս` Հյուսիսային պողոտա 11,  -1 հարկ)՝ խորհուրդ ենք տալիս մեր ներկայիս և հնարավոր բոլոր շահառուներին նախքան մեր գրասենյակ այցելելը՝ կապ հաստատել և նշանակել հանդիպում.

Էլ․ փոստի միջոցով: info@alepp-ngo.org;

Ֆեսբուք նամակների միջոցով: https://www.facebook.com/aleppo.ngo1/;

Հեռ.: +374 98 545361, +374-10-54-53-69

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի քաղաքականություն.

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իրավասու է մերժել օժանդակության տրամադրումը ցանկացածին՝ անկախ սեռից, ազգությունից, սեռական կողմնորոշումից,  քաղաքացիությունից, ծագման երկրից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, քանզի Կազմակերպությունը ձգտում է  հետամուտ լինել կարիքների գնահատմանը, ներառելով, բայց չսահմանափակվելով անձնական ու իրավական փաստաթղթերով, տնայցերով, կոնտակտային տվյալներով, Հայաստանում և Հայաստանից դուրս առկա տեղեկանքներով և այլն՝ հաշվի առնելով բյուջեի սահմանափակումները։

Որպես Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպություն, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ն հաշվետու է միայն ՀՀ իշխանություններին և իր անհատ դոնորներին և ֆինանսավորող կառույցներին, այլ ոչ շահառուներին: Սիրիահայ, լիբանանահայ, փախստական (դե ֆակտո կամ դե յուրե) լինելը չի երաշխավորում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի կողմից օժանդակության ստացումը։ Կազմակերպությունը ոչ միայն պարտավոր չէ օգնություն տրամադրել, այլև կարող է չներկայացնել բացատրություն իր կողմից մերժված շահառուին:

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի կողմից իրականացվող յուրաքանչյուր ծրագիր ունի իր պայմանները՝ ներառյալ կիրառման քաղաքականությունը և սկզբունքները, որոնք, հաճախ, նախքան ֆինանսների հատկացումը, համաձայնեցվում են դոնորների հետ, ինչպես օրինակ շահառուների ընտրության չափանիշները,  պայմաններն ու պարտավորությունները կարող են տարբերվել՝ կախված դրամաշնորհի աղբյուրից և տվյալ ծրագրի կանոններից: