«Արևիկ-Հայաստան» կենտրոնի սաների այցը «Ջերմիկ անկյուն»

2016թ-ի հունիսի 30-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության ներքո գործող «Արևիկ-Հայաստան» հատուկ կարիքներ ունեցող սիրիահայ անձանց կենտրոնի անձնակազմը և սաները հյուրընկալվել էին «Ջերմիկ անկյուն» խմբային տանը:

Այցի շրջանակում «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի տնօրեն Ելենա Կիրակոսյանը մանրամասնորեն ներկայացրեց հիմնադրամի և խմբային տան գործունեությունն ու ծրագրերը: «Արևիկ-Հայաստան» հատուկ կարիքներ ունեցող սիրիահայ անձանց կենտրոնի անձնակազմը շրջայց կատարելով խմբային տանը՝ ծանոթացավ նաև խմբային տան բնակիչների ձեռքի աշխատանքներին, որոնք ներառում էին նկարներ, գոբելեններ, ասեղնագործ աշխատանքներ և հուշանվերներ:

«Ջերմիկ անկյուն»-ը խմբային տուն է հաշմանդամ ծնողազուրկների համար: Խմբային տանն նպատակն է հասարակության լիարժեք անդամներ դարձնել մտավոր թերզարգացած, հոգեկան թեթև խանգարումներով երիտասարդներին։

Այցն ավարտվեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնի և «Ջերմիկ անկյուն» խմբային տան միջև փոխհամագործակցության պատրաստակամությամբ:

13552528_921446044632059_1775216673_n13551091_10153917407443558_106608861_n13563605_10153917407428558_782230903_n

13553191_10153917407548558_870136401_n 13565464_10153917407463558_1025291322_n 13565569_921446017965395_1377421449_n 13566002_10153917407498558_819417560_n