«Save A Life». Հալեպից Հայաստան տեղափոխվեցին Քարաջյան և Շուհմալյան ընտանիքի անդամները

2015թ-ի սեպտեմբերի 11-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Փրկէ կյանք մը»  նախաձեռնության շրջանակում Հալեպից Հայաստան տեղափոխվեցին չորս հոգի՝ Քարաջյան և Շուհմալյան ընտանիքի անդամները։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներկայացուցիչը նրանց ջերմագին դիմավորեց Զվարթնոց օդանավակայանում։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկէ կյանք մը» նախաձեռնության շրջանակում՝ Հայաստանում և Սփյուռքում գտնվող բարերարների շնորհիվ՝ Հալեպում անելանելի խնդիրների առջև հայտնված անձանց համար ձեռք է բերվում մեկ ուղղությամբ տոմս դեպի Հայաստան՝ որպես ապահով երկիր։

DSC00017DSC00013DSC00012