«Save A Life». Հալեպից Հայաստան տեղափոխվեց ևս մեկ հոգի

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Փրկէ կյանք մը»  նախաձեռնության շրջանակում 2015թ-ի սեպտեմբերի 20-ին Հալեպից Հայաստան տեղափոխվեց Վազգեն Բերբերյանը։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկիր կյանք» նախաձեռնության շրջանակում՝ Հայաստանում և Սփյուռքում գտնվող բարերարների շնորհիվ՝ Հալեպում անելանելի խնդիրների առջև հայտնված անձանց համար ձեռք է բերվում մեկ ուղղությամբ տոմս դեպի Հայաստան՝ որպես ապահով երկիր։