«Save A Life». Հալեպից Հայաստան տեղափոխվեց ևս 4 հոգի

2015թ-ի սեպտեմբերի 13-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Փրկէ կյանք մը»  նախաձեռնության շրջանակում Հալեպից Հայաստան են տեղափոխվել Ջաբրազյան ընտանիքի 3 անդամները և Բահարյան ընտանիքից մեկ անդամ։

Զվարթնոց օդանավակայանում նրանց ջերմորեն դիմավորել են «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներկայացուցիչները:

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկէ կյանք մը» նախաձեռնության շրջանակում՝ Հայաստանում և Սփյուռքում գտնվող բարերարների շնորհիվ՝ Հալեպում անելանելի խնդիրների առջև հայտնված անձանց համար ձեռք է բերվում մեկ ուղղությամբ տոմս դեպի Հայաստան՝ որպես ապահով երկիր։

12030756_503999056434453_871632577_n12030762_503999006434458_1350075660_n