«Save A Life». Հալեպից Հայաստան տեղափոխվեց 6 հոգուց բաղկացած ընտանիքը

IMG_2216 2015թ-ի սեպտեմբերի 4-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Փրկէ կեանք մը»  նախաձեռնության շրջանակում Հալեպից Հայաստան է տեղափոխվել Չեպելյան ընտանիքի վեց անդամները:

Զվարթնոց օդանավակայանում նրանց ջերմագին դիմավորել են «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներկայացուցիչները:

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկէ կեանք մը» նախաձեռնության շրջանակում՝ Հայաստանում և Սփյուռքում գտնվող բարերարների շնորհիվ՝ Հալեպում անելանելի խնդիրների առջև հայտնված անձանց համար ձեռք է բերվում մեկ ուղղությամբ տոմս դեպի Հայաստան՝ որպես ապահով երկիր։