Կրթաթոշակների մրցույթ ուսանողների համար. ՀԱԼԵՊ ՀԿ և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամ

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում, «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ) և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամը հայտարարում են համալսարանական կրթաթոշակների բաց մրցույթ` աջակցելու հայաստանյան բուհերի  վճարովի համակարգում սովորող՝ ինչպես հայաստանցի ուսանողներին, այնպես էլ Արցախից, Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, Իրանից և այլ երկրներից ժամանած փախստական ուսանողներին: Կրթաթոշակները տրամադրվում են «Երիտասարդների պայծառ ապագա»  ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ համատեղ:

Դիմորդները պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԲՈՒՀ-երից որևէ մեկի բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանողներ:

Կրթաթոշակային ծրագրին դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտը և անհրաժեշտ  փաստաթղթերի հետ մեկ ամբողջական  pdf ֆայլով ուղարկել scholarships@aleppo-ngo.org էլ. հասցեին: Դիմելու պայմանների, ընտրության չափանիշների, պահանջվող փաստաթղթերի և այլ մանրամասների մասին տեղեկանալու, ինչպես նաև հայտը ներբեռնելու համար անցեք հետևյալ հղումով (հայերեն և անգլերեն)՝

ՀԱԼԵՊ ՀԿ, ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամ, Կրթաթոշակի հայտ
Aleppo-NGO, Armenia Round Table Foundation, Scholarship application

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021թ. մարտի 15-ը:

Դիմումի ամբողջական փաթեթը  pdf տարբերակով պետք է ուղարկել scholarships@aleppo-ngo.org էլ. հասցեին:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098/095 545361 հեռախոսահամարին կամ գրել էլեկտրոնային նամակ՝ scholarships@aleppo-ngo.org էլ. հասցեին: