Սոցիալ-հոգեբանական աջակցության հանդիպումները շարունակվում են

2018 թվականի հունիսի 15-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում («ՀԱԼԵՊ» ՀԿ) տեղի ունեցավ սոցիալ-հոգեբանական աջակցությույն տրամադրող հերթական հանդիպումը:

Հանդիպումը վարեց Հակոբ Մակդիս Մուսոն, ով հետաքրքիր տեղեկատվություն տրամադրեց ներկա սիրիահայ կանանց: Նա խոսեց տեղեկատվություն ընկալելու 3 ոճերի մասին՝ աուդիալ, վիզուալ, կինեսթետիկ: Այնուհետև նա օգնեց մասնակիցներին օգնեց հասկանալու, թե նշվածներից որ ոճն են իրենք օգտագործում առավել հաճախ: 

Հանդիպումն ավելի հետաքրքրաշարժ դարձնելու համար, Հակոբ Մակդիսը խնդրեց մասնակիցների կիսվել նրանց մանկական պատմություններով և վերջերս տեղի ունեցած իրադարձություններով, այնուհետև վերլուծեց նրանց բնավորության գծերը: Մասնակից սիրիահայ կանանց համար այս հանդիպումը և տեղեկատվական, և զվարճալի էր:

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ում սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել պատերազմի միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում:

Հանդիպումները տեղի են ունենում ամեն ուրբաթ, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի կենտրոնում: Հասցե՝ ք. Հյուսիսային պողոտա 11, -1 հարկ։

  

ss