Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայ ընտանիքներին

«Ընտանիք, միասնություն, ուժ, ուրախություն, փոփոխություն, Հայրենիք, քաջալերանք, քույր ու եղբայր, ընկերություն, կարոտ, խաղաղություն» հոգուց բխող այսպիսի խոսքերով թվով 38 սիրիահայեր արտահայտեցին այն, ինչ զգացել էին ԵԽՀ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում 2015թ-ի փետրվար ամսից կազմակերպվող սոցիալ-հոգեբանական աջակացություն տրամադրող ծրագրին:

Մայիսի 24-ին «ՀԱԼԷՊ» կազմակերպության կենտրոնում տեղի ունեցավ ծրագրի վերջին հանդիպումը: Քաջալերանքի և շնորհակալական խոսքով հանդես ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ներկայացուցիչ, ծրագրի պատասխանատու Ալլա Սարգիսովան: Բարձր գնահատելով սոցիալ-հոգեբանական աջակցության նշանակությունը պատերազմի միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված սիրիահայերի առօրյաում՝ տիկին Սարգիսովան կարևորեց ծրագրի շրջանակում գրանցված հաջողությունները, որոնք նպաստել են սիրիահայերի ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում: Տիկին Սարգիսովան նաև շնորհակալություն հայտնեց «ՀԱԼԷՊ»  կազմակերպությանը նախաձեռնությանը հնարավորությունների սահմաններում նեցուկ կանգնելու և ծրագրի կյանքի կոչմանը աջակցելու համար:

Իր հերթին «ՀԱԼԷՊ» կազմակերպության ներկայացուցիչ Հայասա Թահմազյանը հանդես գալով ողջույնի և երախտիքի խոսքով՝ «ՀԱԼԷՊ» կազմակերպության անունից խորին շնորհակալություն հայտնեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամին ջանք ու եռանդ չխնայելու Հայաստան տեղափոխված սիրիահայերին օժանդակություն ցուցաբերելու հարցում: Կարևորվեց նաև հոգեբան Լուսինե Խանդանյանի դերակատարումը՝ ծրագրի մասնակից անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրելու գործում:

Հ. Թահմազյանը նշեց, որ «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը, գիտակցելով մարդասիրական օգնության ամենահիմնական ոլորտներն ունեն սոցիալ-հոգեբանական բաղադրիչներ, որոնք կարևոր դեր են խաղում ողբերգական իրադարձություններ վերապրած մարդկանց վերականգնման գործընթացում, և կարևորելով արդեն ունեցած ծրագրի արդյունքները, «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը նախաձեռնել է շարունակել սիրիահայերին անվճար սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող ծրագիրը: Այս առթիվ հունիսի 3-ին, ժամը 16:00-ին «ՀԱԼԷՊ» կազմակերպության կենտրոնում տեղի կունենա սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հերթական հանդիպումը:

13282217_1037103626372911_1576566364_n