Սիրիահայ և տեղացի երիտասարդների հոգևոր ճանապարհը Լոռու ամառային ճամբարում

2018 թվականի օգոստոսի 1-ին մեկնարկեց «Հալեպ» ՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից կազմակերպված ամառային ճամբարի Լոռու մարզի «Կռունկ» ճամբարում: Ճամբարին մասնակցեցին թվով 39 երիտասարդներ, որոնց թվում էին Սիրիայից տեղահանված երիտասարդներ, ինչպես նաև երիտասարդներ Երևանից և Շիրակի մարզից: Ճամբարը կազմակերպվել էր «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում:

Ճամբարի առաջին օրը մասնակիցներին դիմավորեց և ողջունեց Գուգարաց թեմի առաջնոդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: «Ես լիահույս եմ, որ այս ճամբարում անցկացրաց առաջիկա օրերը կունենան և կրթական, և հոգևոր նպաստ ձեր կյանքում,» – ասաց սրբազանը:

Լոռու մարզը հայտնի է իր մեծաքանակ եկեղեցիներով և սրբատեղիներով: Ճամբարի կազմակերպիչները մասնակիցներին ուղեկցին դեպի Արդվիի վանք, Օձունի և Դսեղի եկեղեցիներ և այլ սրբատեղիներ և տեսարժան վայրեր:

Օձունի եկեղեցում մասնակիցները զրուցեցին Տեր Վրթանես Բաղալյան քահանայի հետ, որ պատմեց եկեղեցու պատմության մասին, ցույց տվեց եկեղեցու պատերին փորագրված արձանագրությունները: Օձունի եկեղեցին կառուցվել է 5-րդ և 7-րդ դարերում, և վերակառուցվել 8-րդ դարում` Հովհաննես 3-րդ Հովհաննես Գ Օձնեցու կողմից, ով ծառայել է եկեղեցուն որպես Ամենայն Հայոց կաթողիկոս 717 թվականից առ 728 թվական:

Արդվիի Սուրբ Հովհաննես վանքում մասնակիցները հետաքրքիր փաստեր իմացան եկեղեցու մասին, որը հայտի է նրանով, որ այստեղ հանրաճանաչ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը նկարահանել է «Նռան գույնը» ֆիլմը:

Դսեղում մասնակիցներն այցելեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն թանգարանը նույնպես հետաքրքեց երիտասարդներին:

Ճամբարի ընթացքում Գուգարաց թեմի քահանաները պարբերաբար այցելում էին մասնակիցներին, խորհուրդներ տալիս, կիսվում իրենց իմաստությամբ: Տեր Վահանն ու Տեր Ահարոնը երիտասարդների հետ զրուցեցին ժամանակակից աշխարհի խնդիրների և դրանք հաղթահարելու համար հոգևոր կրթության կարևորության մասին:

Ճամբարի մասնակից Սևան Կելեշյանը կիսվեց Տեր Վահանի հետ հանդիպման մասին, երբ վերջինս մասնակիցների հետ զրուցեց համացանցի վտանգների և երիտասարդների միջև միայնակության, մեկուսացման և դեպրեսիայի հետ ուղղակի կապի մասին:  «Ես կարծում եմ, որ շատ կարևոր է քննարկել ժամանակակից խնդիրները հավատքով մարդկանց հետ: Մենք համացանցից օգտվում ենք ամեն օր և անգամ չենք մտածում դրա վտանգների մասին,» – ասաց Սևանը Կելեեշյանը, շարունակելով. «Տեր Վահանի հետ քննարկումը երիտասարդների հետ ցույց տվեց, որ եկեղեցականները այնտեղ չէին միայն եկեղեցին քարոզելու, այլ նաև երիտասարդների հետ ամենօրյա խնդիրների հետ զրուցելու»: