«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ. Սիրիահայ մանուկները նշեցին Վարդավառը Մայր Հայրենիքում

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվող մանկապատանեկան հավաքներին մասնակցող սիրիահայ մանուկներն ու պատանիները 2016թ-ի հուլիսի 1-ին յուրատիպ նշեցին Վարդավառի տոնը:

«ՀԱԼԷՊ» կազմակերպության կենտրոնում ծանոթանալով Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին՝ ժողովրդի մեջ առավել հայտնի Վարդավառ անունով տոնին՝ սիրիահայ մանուկներն ու պատանիներն իրենց ծնողների և մանկապատանեկան հավաքների ուսուցիչների ուղեկցությամբ շարժվեցին դեպի Երևանի թատերական այգի:

Իսկ այնտեղ սիրիահայ մանուկներին և պատանիներին էին սպասում կրթական և մշակութային ուղղվածություն ունեցող հետաքրքրաշարժ խաղերը: «ՀԱԼԷՊ» կազմակերպության մանկապատանեկան հավաքների ուսուցիչները ջանացել էին լուսավոր և գունեղ Վարդավառի տոն պարգևել փոքրիկներին:

Ուրախ կատակներով, ճիչ ու աղմուկով՝ սիրիահայ մանուկները ջուր ցողեցին միմյանց վրա և նշեցին Վարդավառը՝ ցնծության, կերուխումի, երգ ու պարի տոնը:

Հիշեցնենք՝ ս/թ. հունիսի 20-ից «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը Հայաստանում հաստատված սիրիահայ մանուկների համար կազմակերպում է անվճար մանկապատանեկան հավաքներ՝ նպատակ ունենալով ստեղծել նպաստավոր պայմաններ նրանց հետաքրքրությունների զարգացման համար և խթանել մանուկների ու պատանիների առողջ ապրելակերպը, հոգևոր-մշակութային և հայրենասիրական դաստիարակությունը:

13570061_10209806579783820_1189584707_o 13548713_10209806577943774_192214388_o 13509863_10209806573303658_1746444316_o 13555496_10209806579583815_1397696118_o (1) 13579930_10209806577783770_595489475_o