«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնությամբ սիրիահայ մանուկներն այցելեցին Հաղթանակի զբոսայգի

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը՝ մեծ ուշադրության արժանացնելով նոր սերնդի ազգային, հայրենասիրական ոգով դաստիրակմանը և մշակութային արժեքների հետ ծանոթացմանը, նախաձեռնել և արդեն երկրորդ ամիսն է իրականացնում է անվճար կրթական և մշակութային ուղղվածություն ունեցող մանկապատանեկան հավաքներ սիրիահայ մանուկների և պատանիների համար։

2016թ-ի հուլիսի 15-ին մանկապատանեկան հավաքներին մասնակից սիրիահայ երեխաները ուսուցիչների գլխավորությամբ ուղևորվել էին Հաղթանակի զբոսայգի՝ բնության գրկում անցկացնելու հերթական հանդիպումը։ Այցի շրջանակում փոքրիկները ծանոթացան այգուն, այգում տեղադրված «Մայր Հայաստան» արձանի պատմությանը և նշանակությանը: Անցկացնելով իմաստալից ժամանակ՝ մանուկներն ու պատանիները հնարավորություն ունեցան մասնակցելու տարաբնույթ հետաքրքաշարժ խաղերի, գունավոր կավճանկարներ անելու և բացահայտելու Երևան քաղաքի գողտրիկ անկյուններից մեկը:

Այցի շրջանակում «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը նաև պատրաստել էր փոքրիկ հյուրասիրություն երեխաների համար:

Հարկ է նշել, որ սիրիահայ մանուկներին և պատանիներին ուղեկցում էին նաև «ՀԱԼԷՊ» կազմակերպության երիտասարդաց խորհրդի անդամները և երեխաների ծնողները:

13706360_10209924714577116_310059941_n 13714397_10209924713897099_1958014825_n 13735424_10209924713817097_1470864521_n 13714500_10209924712977076_535911948_n 13706351_10209924712857073_789136337_n 13689472_10209924712697069_1058876383_n 13695259_10209924712617067_1986278989_n 13705191_10209924714897124_768315464_n 13734688_10209924715097129_415055377_n