Սիրիահայ տիկնայք քննարկում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները

2018 թվականի մայիսի 18-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ հերթական սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հանդիպումը Հայաստանում ապաստան գտած սիրիահայ կանանց համար: 

Հանդիպումը վարեց սիրիահայ տիկին Գոհար Մարքեանը։ Հանդիպման շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրները և առաջադրել նոր լուծումներ:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում կազմակերպվող սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում:

Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում: Հասցե՝ Հյուսիսային Պողոտա 11, -1 հարկ: