«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ծրագրի շրջանակում Սաղաթել Պասիլը հանդիպեց սիրիահայ երիտասարդներին

2015թ-ի դեկտեմբերի 15-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Սիրիահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» ծրագրի շրջանակում դասախոսությամբ հանդես եկավ Սաղաթել Պասիլը։

Նա ծրագրի մասնակից երիտասարդներին փոխանցեց հմտություններ աշխարհի ճիշտ ընկալման, հաղորդակցության, ինքնաճանաչման, ինքնակատարելագործման վերաբերյալ։ Այս դասընթացը կրելով ոչ ֆորմալ կրթության ձևաչափը՝ երիտասարդներին տվեց գիտելիքներ կյանքում եղած խնդիրներին ճիշտ դիտանկյունից նայելու և հեշտորեն լուծում գտնելու մասին։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Սիրիահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» երիտասարդական մասնակցային ծրագիրը, որը ֆինանսավորվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից:

Վեր հանելով և հոգալով սիրիահայ երիտասարդության կրթական կարիքները` ծրագիրը ծառայում է հարթակ գիտելիքների փոխանակման և հմտությունների զարգացման համար։