Սիրիահայ երիտասարդները կատարում են հայկական կատակերգեր Կոմիտասի թանգարանում

2018 թվականի հուլիսի 10-ին սիրիահայ երիտասարդների մի խումբ այցելեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ՝ «Հալեպ» ՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում:

Այցի նպատակն էր մասնակիցներին ներկայացնելու Կոմիտասի աշխատանքը և նրանց հնարավորություն տալու գնահատել հանրահայտ երաշժտագետի թողած ժառանգությունը:

Հմուտ գիդը սիրիահայ երիտասարդներին համակողմանիորեն ներկայացրեց Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակեց նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը:

Այցի ընթացքում մասնակիցները տեսան թանգարանի մշտական ցուցադրությունը, որը բաղկացած է ութ թեմատիկ սրահներից, որոնք արտացոլում են Կոմիտասի կյանքի ուղին, նրա կոմպոզիտորական, երաժշտագիտական, բանահավաքչական և կատարողական գործունեությունը: Ցուցասրահներում հնչում է կոմպոզիտորի երաժշտությունը:

Այնուհետև սիրիահայ երիտասարդները մասնակցեցին հատուկ կրթական ծրագրի՝ թանգարանի «Հազար ու մի երգ» երգի արվեստանոցում, որի ընթացքում նրանք սովորեցին և միասին երգեցին հայ ժողովրդական երաժշության նմուշներ՝ Կոմիտասի և այլ երաժշտագետ-բանահավաքների ազգագրական ժառանգությունից:

 

Հանդիպման վերջին կանգառը Պանթեոնն էր, որիտեղ մասնակից երիտասարդները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին այնտեղ ամփոփվող նշանավոր հայ անձանձ աճյուններին, որոնց թվում էր նաև Կոմիտասին աճյունը:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրն իրականացվում է «Հալեպ» ՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից: Ծրագրի նպատակն է  սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը, տրամադրելով հոգեբանական աջակցություն, ինչպես նաև տրամադրելով ֆինանսական աջակցություն սիրիահայ ուսանողներին և պրակտիկանտներին, կազմակերպով ուխտագնացություններ և ամառային ճամբարներ, այդ ամենով նպաստելով երիտասարդների ինտեգրմանը Հայաստանում: Իրականացված կարողությունների զարգացմանը նպաստող դասընթացներից են ճարտարապետական ծրագրերի ուսուցում, խոսակցական անգլերենի, առաջին օգնություն և Microsoft Office-ի դասընթացներ: