“The Armenian Review” ամսագրի գլխավոր խմբագրի այցն «ՀԱԼԷՊ ՀԲՀԿ»

2015թ-ի հուլիսի 31-ին «ՀԱԼԷՊ ՀԲՀԿ»-ն իր հարկի տակ հյուրընկալել էր “The Armenian Review” հայագիտական, պատմաքաղաքական ամսագրի գլխավոր խմբագիր Ասպետ Կոճիկյանին։ Հանդիպման շրջանակում պարոն Կոճիկյանը հանդիպեց կազմակերպության հիմնադիր նախագահ Անի Բալխյանին և  կազմակերպության «Save a Life» նախաձեռնության շրջանակում Հալեպից Հայաստան տեղափոխված ընտանիքներին։ Տիկին Բալխյանը համապարփակ տեղեկատվություն տրամադրեց «ՀԱԼԷՊ ՀԲՀԿ»-ի գործունեության, իրականացվող և նախաձեռնվող ծրագրերի մասին։

Հանդիպման ընթացքում պարոն Կոճիկյանը նաև զրույց ունենալով Հալեպից Հայաստան տեղափոխված ընտանիքների հետ՝ հնարավորություն ունեցավ մանրամասնորեն ծանոթանալու սիրիական պատերազմի պատճառով սիրիահայության առջև ծառացած խնդիրներին։