ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող ծրագիրն ուղղված սիրիահայ երիտասարդների կրթական կարիքներին

2015 թ. հոկտեմբերից «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Սիրիահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» երիտասարդական մասնակցային ծրագիրը, որը ֆինանսավորվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության կոմից:

Վեր հանելով և հոգալով սիրիահայ երիտասարդության կրթական կարիքները` նախագիծը ներկայացնում է համապարփակ և լավ համակարգված երկարաժամկետ ուսումնական ծրագիր` առաջարկելով գիտելիքների փոխանակման և հմտությունների զարգացման բազմազան դասընթացներ:

Ավելին.  այն երիտասարդների համար նախապատրաստում է լավագույն ուսուցման միջավայր՝ համատեղ վեր հանելու և հաղթահարելու առկա խնդիրները, ներգրավվելով դրանց հասցեագրմանն ուղղվված տեսական և գործնական նախաձեռնություններում, սովորելու միմյանց փորձից և գտնելու արդի կիրառելի լուծումներ:

Բացի այդ, երիտասարդների համար մշակված դասընթացները հիմնվում են այն մեթոդների և մեխանիզմների կիրառմանը, որոնք մեծապես նպաստում են երիտասարդների փոխգործակցությանը, շփմանը, հաղորդակցմանը, ինտեգրմանը հասարակություն, ինչպես նաև թիմային աշխատանքի հմտությունների բարելավմանը, գաղափարների փոխանակմանը, ընկերական կապերի ստեղծմանը, և արժեքավոր տեղեկության ձեռք բերմանը։

Կրթական հնարավորությունների ընդլայնումը և սիրիահայ երիտասարդներին հնարավորությունների ընձեռումը հանդիսանում է այս ծրագրի հիմնական նպատակը՝ խթանելու նրանց անհատական զարգացումը և աշխատանքային հեռանկարները: