«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ. Երեք օր շարունակ սիրիահայ ընտանիքներին տրամադրվում է «Վորլդ Վիժն Հայաստանի» կողմից հատկացված մարդասիրական օգնությունը

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում ս/թ. ապրիլի 13-ին և 14-ին շարունակվեց «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության կողմից հատկացված մարդասիրական օգնության տրամադրումը Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքին:

Հիմնադրումից ի վեր «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը համագործակցում է մի շարք տեղական և միջազգային կառույցների հետ, որոնք հավատ ընծայելով կազմակերպության բարեսիրական գործունեությանը՝ տարատեսակ մարդասիրական օգնություն են տրամադրում սիրիական քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերին:

Հիշեցնենք՝ «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության կողմից հատկացված վերոհիշյալ տարատեսակ օգնությունը տրամադրվում է ս/թ. ապրիլի 12-ից: