Թիրախում երիտասարդության զբաղվածության հարցերն են

2016թ. Մարտի 12-ին, «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը «Սիրահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» երիտասարդական կրթական ծրագրի շրջանակում, կազմակերպեց սեմինար «Երիտասարդության զբաղվածության հնարավորությունները և  կարիերայի զարգացում» թեմայով։

Սեմինարը թեմաներն էին

«Հայաստանում երիտասարդության զբաղվածության հնարավորությունները»;

«Երիտասարդության զբաղվածության հիմնական խնդիրները»;

«Զբաղվածության պլատֆորմները»։

Սեմինարի ընթացքում դիտարկվեցին զբաղվածության հիմնական խնդիրները, դրանց հնարավոր լուծման տարբերակները և հնարավորությունները։  Ներկայացվեցին նաև զբաղվածության բազմաթիվ պլատֆորմները և Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև աշխատանքի ապահովման համար պահաջվող չափանիշները։

Սեմինարը, որը վարում էր ծրագրի ղեկավար Նաիրա Մարգարյանը, տեղի ունեցավ «ՀԱԼԷՊ» կազմակերպության նորաբաց կենտրոնում, հասցե՝ Վարդանանց փակուղի 8ա, տարածք 3։