«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում հյուրընկալվեցին երիտասարդական փոխանակման ծրագրի մասնակիցները

Մայիսի 20-ին  «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում հյուրընկալվել էին ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ-Կրթական կենտրոնի և Գերմանիայի Վիլհելմսհաֆեն քաղաքի Ազգային Բարձրագույն դպրոցի կողմից կազմակերպված “Watch Out! Discrimination” երիտասարդական փոխանակման ծրագրի գերմանացի մասնակիցները:

Հանդիպման շրջանակում «ՀԱԼԷՊ» կազմակերպության ներկայացուցիչներ Հայասա Թահմազյանը և Հակոբ Կազանջյանը գերմանացի երիտասարդներին ներկայացրեցին «ՀԱԼԷՊ» կազմակերպության գործունեությունը և տրամադրեցին համապարփակ տեղեկատվություն  «ՀԱԼԷՊ» կազմակերպության ներքո գործող երիտասարդաց խորհրդի աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև պատասխանեցին հյուրերի կողմից հնչած հարցերին:

Հանդիպման շրջանակում տեղի ունեցան նաև խմբային քննարկումներ «ՀԱԼԷՊ» կազմակերպության երիտասարդաց խորհրդի և երիտասարդական փոխանակման ծրագրի մասնակիցների միջև:

13340524_10201547858495877_833473766_o 13350946_10201547858855886_2005389491_o 13396620_10201547857455851_1728185649_o